Աղցան «Վիշապի աչք»․ Հեշտ ու արագ պատրաստվող Ամանորյա աղցան
Նոր 2024 թվականը դիմավորելիս պետք է անպայման հարգել տարվա խորհրդանիշին՝ Կանաչ վիշապին։ Նրա աչքի տեսքով կարող եք խորհրդանշական աղցան պատրաստել։
Վիշապի աչք աղցանը անպայման կգրավի հյուրերի ուշադրությունը, այն վառ է և անսովոր։ Համային առումով այն նույնպես չի զիջում տոնական ճաշացանկի լավագույն ուտեստներին։
Պատրաստելու համար հարկավոր է վերցնել մեկ տուփ սև անկորիզ ձիթապտղ, կեսը ավելացնել աղցանի ամանի մեջ, իսկ մյուս պահել ուտեստը զարդարելու համար: Խաշել 3 գազար, քերել, մեկ հատը թողնել զարդարման, իսկ մնացած երկուսն ավելացնել ձիթապտուղներին։ Եփել 3 ձու, մանր կտրատել, մեկ բուռը թողնել ուտեստը զարդարելու համար։ 200 գրամ ապխտած հավի միսը կտրատել կտորների ու ավելացնել մնացած մթերքներին։ Աղցանի խառնուրդը համեմել մայոնեզով, ավելացնել աղ և օվալի տեսք տալով դնել հարթ ափսեի վրա։ Աղցանի զանգվածի վերին մասը զարդարել գազարով, ձվով, ձիթապտուղով՝ (աչքի բիբի տեսք տալով) ։ Աղցանի կողքերը զարդարել մանր կտրատած կանաչիով: Մատուցելուց առաջ աղցանը դրել սառնարանում։ Բարի ախորժակ:
