Իսկ ինչպես կարելի է անել, որ բոլորի համար կիրակին լինի սիրված

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է լուսանկար Նիկոլ Փաշինյանի եւ փոքրիկ Արփիի պատկերով, մակագրելով այն որպես սիրված կիրակիի խորհրդանիշ։ Այո, չենք կարող ժխտել․ Փաշինյանը լավ ընտանիքի հայր է։ Նա հանուն իր ընտանիքի բարեկեցության նույնիսկ հեղաշրջում իրականացրեց ու այժմ ընտանյոք վայելում է դրա պտուղները։ Սակայն Փաշինյանը վատ վարչապետ է, քանի որ չի կարող երկիրը կառավարել այնպես, որ կիրակիները լինեն սիրված բոլորի համար։ Իսկ դրա համար մարդկանց կենսամակարդակը բարձրացնել է պետք, որպեսզի մարդը օրվա հացի խնդիր չունենա ու ժամանակ գտնի նաեւ իր երեխաների հետ զբոսնելով։ Սա պետք է անի Փաշինյանը, որ բոլոր հայաստանցիների հետ միասին վայելի սիրված կիրակին եւ ոչ թե միաին իր ընտանիքի։
