Ճապոնիայում քաղցած արջը մտել է քաղաք ու հաշմանդամ դարձրել չորս մարդու

Ճապոնական Ուոնումա քաղաքում, որը գտնվում է Նիիգատո պրեֆեկտուրայում, քաղցած արջը մտել է քաղաք ու հարձակվել չորս մարդու վրա, նրանց հաշմանդամ դարձնելով։ Այս մասին հայտնում է NHK-ն։ Հարձակման հետեւանքով, որը տեղի է ունեցել բնակելի շրջանում, տուժածների երեքը կանայք են եղել, մեկը՝ տղամարդ։ Տուժած կանանց վիճակը գնահատվում է ծանր։ Արջը հարձակվել է նաեւ այդ պահին փողոցով անցնող մեքենայի վրա, քերծել այն, որ փախել անտառ։ Արջի հասակը եղել է 1,5 մետր։ Նշենք, որ սա եզակի դեպքերից մեկն է, երբ կենդանին մուտք է գործում քաղաք ու հասնում բնակելի շրջան։ Գիտնականները դեռեւս չեն կարողացել բացատրել կենդանիների նման վարքագիծը, սակայն արձանագրվել է, որ նույն պրեֆեկտուրայում արդեն հինգ նման հարձակման դեպք է եղել մեկ ամսվա ընթացքում։ Հնարավոր է, որ անտառում սննդի պակասը դրդած լինի նրանց դիմել նման քայլի, գրում է The Mainichi պարբերականը։
