Այսօր Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում հերթական անգամ քննարկում էր, թեման՝ <<Կումայրի>> արգելոց-թանգարանի վերականգման հեռանկարը դեռևս անորոշ է>>

Այսօր Գյումրու երկխոսության մեդիա կենտրոնում հերթական անգամ քննարկում էր, թեման՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի վերականգման հեռանկարը դեռևս անորոշ է»։ Հրավիրյալ բանախոսներն էին՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենի ժպ -Ինգա Ավագյանը, «Կումայրի» արգելոց-թանգարանի աշխատակից-Պարույր Զաքարյանը, ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնի պետ ՝ Կարեն Մխիթարյանը։ Քննարկումը ի սկզբանե կառուցողական ֆորմատով էր։ Բանախոսներն անդրադարձան Կումայրի արգելոցի խնդիրներին, ընդգծեցին, որ արգելոց֊թանգարանի տարածքում 1100հուշարձան կա, որոնք վերականգնման կարիք ունեն։ Թանգարանի տնօրենի պաշտոնակատար ՝ Ինգա Ավագյանը ասում է, որ իրենք այս խնդրով դիմել են հուշարձանների պահպանության գործակալություն։ Հիշեցնենք, որ Կումայրի արգելոցը դե ֆակտո՝ աղճատված է, ինչու՞ աղճատված, քանզի տարբեր իշխանական ռեժիմների ներքո ՝ հանրային գերակա շահ ներկայացնող տարածքները յուրացվել են։1. Քաղաքային զբոսայգին(Գորկի սադ)վարձակալությամբ տրվել է Գյումրու նախկին քաղաքապետ , մոլեռանդ հավատացյալ՝ Վարդան Ղուկասյանին։ 2. Եւս մեկ պատմամշակութային արժեք՝ Սեւ Բերդ ամրոցը , այժմ ներկայիս քաղաքապետ՝ Սամվել Բալասանյանի ընտանիքին է պատկանում։ Նշենք նաև, որ տարբեր իշխանական ռեժիմների ներքո տեղի են ունեցել ապօրինի օտարումներ։ Հ.Գ Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկվեցին 2017 թվականին, երբ մեկնարկեց «Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման բիզնես ծրագիրը: Ծրագիրն ընդգրկում էր «Կումայրի» արգելոց-թանգարանի կենտրոնական հատվածի փորձնական մի հատված, որտեղ նախատեսվում էր շենքերը վերականգնել որպես հասարակական նշանակության օբյեկտներ (հյուրանոց, ռեստորան, խանութ և այլն) և բարեկարգել փողոցներ: Ծրագրի իրականացման նպատակով ստեղծվեց ներդրումային հիմնադրամ, որի ֆինանսավորմամբ էլ վերականգնվեց մի քանի պատմական կառույց, արդիականացվեց եվ հիմնանորոգվեց մի քանի փողոց: Մինչդեռ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում հաշվառվում է 1600-ից ավելի ճարտարապետական հուշարձան, որոնց վերականգնման կամ պահպանման հեռանկարները դեռ մշուշոտ են: Ի՞նչ ճակատագիր է սպասվում դրանց, ի՞նչ ծրագրեր կան նախատեսված առաջիկայում:

