Ինչ եղանակ է սպասվում ամբողջ նոյեմբերին

Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):

Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին ջերմաստիճանը 1.5°C է:

Եղանակի կանխատեսում 2023թ. նոյեմբեր ամսվա համար. oդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է` նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը նորմային մոտ:

Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը (տասնօրյակային միջին ջերմաստիճանը` 4°C), երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:

Share This