Ադրբեջանում ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում մի շարք հանցագործություններ կատարած բլոգերների խմբի ղեկավարին

Ադրբեջանում ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի բնակիչների վրա հարձակումներով հայտնի բլոգերների հանցախմբի ղեկավար 18-ամյա Թուրալ Մամեդովին։ Այս մասին, mk.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Սանկտ Պետերբուրգի ադրբեջանական համայնքի մամուլի ծառայությունը։

Բլոգերները հայտնի են դարձել սոցցանցերում իրենց տեսանյութերի միջոցով, որոնցում նրանք հարձակվում ու ծեծի են ենթարկում Սանկտ Պետերբուրգի բնակիչներին։ Սանկտ Պետերբուրգում 17 և 18 տարեկան մի խումբ ադրբեջանցի տղաներ հարձակվել են պատահական անցորդների վրա, ծեծել նրանց և իրենց սանձարձակ պահվածքի տեսանյութերը տեղադրել համացանցում։ Նրանք իրենց անվանում են «ադրբեջանական մաֆիա», գրում է Shot թելեգրամյան ալիքը:

Ադրբեջան փախած Թուրալ Մմաեդովի նկատմամբ միջազգային հետախուզում է  հայտարարվել: Ադրբեջանում ձերբակալումից հետո Ռուսաստանը պաշտոնական հարցում է ուղարկել նրան արտահանձնելու մասին։

Հարձակումների բոլոր մասնակիցներին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։

Share This