Ադրբեջանում ձերբակալել են Սանկտ Պետերբուրգում մի շարք հանցագործություններ կատարած բլոգերների խմբի ղեկավարին
Ադրբեջանում ձերբակալել են Սանկտ Պետերբուրգի բնակիչների վրա հարձակումներով հայտնի բլոգերների հանցախմբի ղեկավար 18-ամյա Թուրալ Մամեդովին։ Այս մասին, mk.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Սանկտ Պետերբուրգի ադրբեջանական համայնքի մամուլի ծառայությունը։
Բլոգերները հայտնի են դարձել սոցցանցերում իրենց տեսանյութերի միջոցով, որոնցում նրանք հարձակվում ու ծեծի են ենթարկում Սանկտ Պետերբուրգի բնակիչներին։ Սանկտ Պետերբուրգում 17 և 18 տարեկան մի խումբ ադրբեջանցի տղաներ հարձակվել են պատահական անցորդների վրա, ծեծել նրանց և իրենց սանձարձակ պահվածքի տեսանյութերը տեղադրել համացանցում։ Նրանք իրենց անվանում են «ադրբեջանական մաֆիա», գրում է Shot թելեգրամյան ալիքը:
Ադրբեջան փախած Թուրալ Մմաեդովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Ադրբեջանում ձերբակալումից հետո Ռուսաստանը պաշտոնական հարցում է ուղարկել նրան արտահանձնելու մասին։
Հարձակումների բոլոր մասնակիցներին սպառնում է մինչև յոթ տարվա ազատազրկում։
