«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային»(տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց  «Բարսելոնային»։

Հանդիպման 6-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց  Իլկայ Գյունդոգանը։ Ջուդ Բելինգեմը 68-րդ րոպեին հեռահար հարվածով գրավեց գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։

Ավելացված ժամանակում Բելինգեմը դարձավ նաեւ հաղթական գոլի հեղինակ:

«Ռեալը» 28 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։ «Բարսելոնան» երրորդն է՝ 24 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»՝ 1:2 (տեսանյութ)

Share This