Բայդենը Թրամփի վերընտրվելու դեպքում ՆԱՏՕ-ի փլուզումն է կանխատեսել
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը կարծում է, որ 2020 թվականին նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրվելու դեպքում ՆԱՏՕ-ի դաշինքը կդադարի գոյություն ունենալ, գրում է ria.ru-ն:
«Եթե նա (Թրամփը) վերընտրվի, ամենայն պատասխանատվությամբ ասում եմ ձեզ, որ ՆԱՏՕ-ն այլևս գոյություն չի ունենա: Մենք իրական խնդիրներ կունենանք»,- հայտնել է Բայդենը նախագահի թեկնածուների բանավեճի ժամանակ:
Իր խոսքում նա Թրամփին անվանել է «տարօրինակ և խելագար նախագահ», որը, նրա կարծիքով, գաղափար չունի արտաքին քաղաքականությունից:
Միևնույն ժամանակ նախկին փոխնախագահն ընդգծել է, որ Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ին և միևնույն ժամանակ դրական է արտահայտվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:
