– Այ- այ- այ,- գոռաց նա և հետ վազեց։
– Ի՞նչ եղավ,- հարցրեց Վադիկը։
– Այն կենդանի է։
– Ի՞նչն է կենդանի,- զարմացած հարցրեց Վադիկը։
– Գը- գը- գլխարկը։
– Գլխարկները կենդանի՞ են լինում։
– Ինքդ նայիր։
Վադիկը մոտեցավ գլխարկին ու տեսավ, թե ինչպես է գլխարկը սողում դեպի իր կողմը։
– Ա՜յ,- ճչաց նա և թռավ բազմոցի վրա, Վովկան էլ նրա հետևից։
Գլխարկը սողաց դեպի սենյակի մեջտեղը, հետո գնաց բազմոցի մոտ։ Երեխաները վախից դողում էին։ Նրանք վազեցին սենյակից և մտան խոհանոց՝ իրենց հետևից փակելով դուռը։
– Ես գ- գ- գ- նում եմ,- մի կերպ ասաց Վովկան։
– Ո՞ւր։
– Իմ տուն։
– Ինչո՞ւ։
– Գլխարկից եմ վախենում։ Առաջին անգամ եմ տեսնում, որ գլխարկը սենյակով քայլի։
– Միգուցե ինչ-որ մեկը նրան թելով շարժո՞ւմ է։
– Չգիտեմ, գնա նայիր։
– Արի միասին գնանք։ Ես կվերցնեմ հոկեյի փայտիկը, և եթե նա մեզ մոտենա, կհարվածեմ։
– Իսկ ես կվերցնեմ դահուկի փայտիկը։
Նրանք վերցրին փայտիկները և մի փոքր բացեցին դուռը։
– Ո՞ւր է նա,- հարցրեց Վադիկը։
– Սեղանի մոտ։
– Եթե նա մեզ մոտենա, միանգամից կհարվածեմ։
Բայց գլխարկը անշարժ պառկած էր սեղանի տակ։
– Հիմա ես նրան կվախեցնեմ,- գոռաց Վադիկը, սկսեց գետնին հարվածել փայտիկով և գոռալ,-հե՜յ, դու՛, գլխարկ։
Բայց գլխարկը չէր շարժվում։
– Արի կարոֆիլ հավաքենք և նետենք գլխարկի վրա,- առաջարկեց Վովկան։
Նրանք խոհանոցից բերեցին կարտոֆիլներն ու սկսեցին նետել գլխարկի վրա։ Վադիկը նշան բռնեց և կպավ գլխարկին։ Հենց այդ պահին գլխարկն օդ թռավ և ձայն լսվեց։
– Մյաու՜,- կարծես գոռաց գլխարկը և նրա տակից երևացին թաթեր ու պոչ։
– Վասկա՜,- ուրախացան երեխաները։
– Երևի նա նստած է եղել, իսկ գլխարկը նրա վրա է ընկել զարդասեղանի վրայից։
Վադիկը մոտեցավ ու գրկեց կատվին, իսկ կատուն շարունակում էր մլավել նրա գրկում։

Գլխարկը դրված էր զարդասեղանի վրա, իսկ կատու Վասկան հենց զարդասեղանի կողքին էր։ Վովկան և Վադիկը նստած էին սեղանի մոտ ու իրենց համար նկարում էին։ Հանկարծ ինչ-որ բան ընկավ նրանց հետևում։