Բայդենը հրապարակավ ստել է

«Ես դիտեցի մի տեսանյութ, որտեղ ՀԱՄԱՍ-ը գլխատում է երեխաներին», – ասել է ԱՄՆ նախագահ Բայդենը:

Հետաքրքիրն այն է, որ նման տեսանյութ ընդհանրապես գոյություն չունի, և լրագրողը, ով հայտարարել է, որ տեսել է, ավելի ուշ, երբ այս լուրը պաշտոնապես հերքվել է, նա հետ է վերցրել իր խոսքը և հայտարարել, որ իրեն այդպես են ասել, բայց ինքն էլ չի տեսել: Ավելին, թեեւ նախնական վարկածով` իսրայելյան զինվորականներն են հայտնաբերել գլխատված երեխաների, սակայն Իսրայելի պաշտպանական գերատեսչությունը եւս պաշտոնապես հայտարարել է, որ նման բան չկա:

Ու այսքանից հետո, երբ Բայդենը հայտարարում է, որ նման տեսանյութ է դիտել, ապա ակնհայտորեն, դա հրապարակավ սուտ խոսել է նշանակում: ԱՄՆ-ի կարգի երկրի ղեկավարի համար դա խայտառակություն է:

Share This