Եղելու և դեղելու նուրբ արվեստը

Գյումրիում 300-ից ավել Արցախից բռնի տեղահանված արցախցիներ են եկել։Այս իրավիճակում ևս Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իրեն չի կորցնում, փորձում է ցույց տալ, որ իրենք ավելի սրտացավ են, քան մյուսները, կամ իսկապես արցախցու մատից փուշ են հանում։Տուն ու տեղ, հայրենիք կորցրած մարդկանց Նիկոլ Փաշինյանի երդվյալ վկաները տասը ձու և մեկ շիշ ձեթ են տանում և աշխարհին ի ցույց դնում, որ իրենք փախստական դարձած մարդկանց օգնում են, ապրում են անտուն դարձած մարդկանց ճակատագրերով։Հարկ է նշել, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնություն առաջարկել ցանկացեղները շատ են, բայց ՔՊ-ական փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը դժվարանում է կոնտակտներ տրամադրել, որպեսզի մարդիկ կարողանան օգնել մեր հայրենակիցներին։Նիկոլ Փաշինյանի թիմը հերթական անգամ ցույց է տալիս, որ ինքը լավ է տիրապետում՝եղելու և դեղելու արվեստին։Այսինքն՝ամեն ինչ անում են, որ մարդիկ ցեղասպանվեն, փախստական դառնան, իսկ մյուս պահին էլ ձևացնում են, որ կատարվածի մեջ իրենց մեղքը չկա, մեղավոր են բոլորը բացի իրենցից։

Share This