Վահագն Հովակիմյանի գնահատմամբ՝ «ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ»

Բոլորիս ազատ, արդար թափանցիկ ընտրություններ եմ մաղթում»,- ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահ Վահագն Հովակիմյանը։

Նրա գնահատմամբ, ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ. «Այսօր էլ  ազատ, արդար թափանցիկ և գաղտնի քվեարկությամբ երևանցիները կընտրեն Երևանի ավագանի»։

Վ. Հովակիմյանը նշեց, որ այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով  ընթանում են, ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնում բոլոր 475 տեղամասերից օն-լայն վերահսկում են։

«Բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց սպասարկման տարածքները վերահսկում են, ԿԸՀ-ից վերահսկվում է բոլոր 475 տեղամասերը։ Ամեն ինչ հանդարտ, բնականոն ընթանում է»,- ասաց նա։

Share This