Շատ ջանասեր շնորհավորանքներ հնչեցին Երեւանից Մոսկվա

Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, հայտարարեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այսուհետ կլինի հայաստանակենտրոն եւ նույնիսկ Մոսկվայում պետք է նոր իրողություններին ադապտանան։ Ընդամենը մեկ ու կես տարում, սակայն տեղի ունեցավ հակառակը։ Մոսկվան իհարկե ադապտացրեց Երեւանին իր իրողություններին, ու հայաստանակենտրոն արտաքին քաղաքականությունը մնաց որպես սոսկ խոսք կամ բաժակաճառ։ Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն էր, ու շնորհավորել էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Կրեմլի կայքում համառոտ անդրադարձել էին, թե ովքեր են հեռախոսազանգով շնորհավորել։ Երեւանում, սակայն շնորհավորանքի եւ ուղերձ եւ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն, այնպիսի ջանասիրությամբ, որ զգացվում էր, որ անհամբեր սպասել են, որ լույսը բացվի, ու սկսեն։ Նույնիսկ կատակում էին ֆեյսբուքում, թե էլի լավ է, որ մի շիշ կոնյակ ու խորտիկներ չի վերցրել ու արագ մեկնել Մոսկվա՝ Կրեմլի պատի տակ Պուտինի կենացը խմել-հետ գալու համար։ Իհարկե, «ավագ եղբորը» հարգելը լավ է, սակայն պետք է լինել անկեղծ, ու չարդարացված չհոխորտալ։ Պուտինին ոչ մի վնաս դրանից չի գա, սակայն այ Փաշինյանը անիմաստ հոխորտանքի պատճառով, թեթեւացնում է իր ծանր տեղը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )