Հավերժ երիտասարդ. 50-ամյա Քեթրին Զետա Ջոնսն ամառային երկնագույն զգեստով այցելել է Բևեռլի Հիլզի ռեստորաններից մեկը (լուսանկարներ)
Հոլիվուդի ամենագեղեցիկ ու հմայիչ դերասանուհիներից մեկը` Քեթրին Զետա Ջոնսը, թեև այս տարի տոնել է իր ծննդյան 50-ամյակը, սակայն չի կորցնում իր փայլն ու գեղեցկությունը, գրում է Daily Mail-ը:
Հոլիվուդյան դերասանուհին կիրակի Բևեռլի Հիլզի The Grill On The Alley հայտնի ռեստորան է այցելել խորը լանջաբացվածքով երկնագույն զգեստով:
«Չիկագո» մյուզիքլի աստղը, ինչպես գրում է աղբյուրը, իր զգեստը, հավանաբար, ձեռք է բերել Իսպանիայից, որտեղ շատ ժամանակ է անցկացնում ամուսնու՝ ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր Մայքլ Դուգլասի հետ:
Գեղեցկուհին կրել է նաև մարմնագույն բարձրակրունկ կոշիկներ, Chanel նորաձևության տան պայուսակ և ադամանդե ականջօղեր:
Հիշեցնենք, որ Զետա Ջոնսը և Մայքլ Դուգլասը սեպտեմբերի 25-ին նշել են իրենց ծննդյան տարեդարձները:
«Ինձ բարի տարեդարձ, բարի տարեդարձ, բարի տարեդարձ և բարի տարեդարձ ամուսնուս՝ Մայքլ Դուգլասին»,- Instagram-ում գրառում էր կատարել օսկարակիր դերասանուհին:
Զույգն ամուսնացել է 2000 թվականի նոյեմբերի 18-ին։ Հարսանիքին ներկա է գտնվել հոլիվուդյան ամբողջ էլիտան։ Զույգը երկու երեխա ունի:






