ԱԹՍ-ի պատճառով՝ «Վնուկովո» օդանավակայանի երկինքը փակվել է

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է։ Ժամանումներն ու մեկնումները հետաձգվել են, որոշ չվերթներ վերահղվել է այլ օդանավակայաններ։ Այս մասին հայտնում է «Վնուկովոյի» մամուլի ծառայությունը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ երկինքը փակվել է դեպի Մոսկվա թռչող անօդաչու թռչող սարքի պատճառով։

«Օդանավակայանի վերահսկողությունից անկախ պատճառներով «Վնուկովոն» ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել 9:40-ից օդանավերի ընդունման և բաց թողնման համար: Անվտանգության նկատառումներից ելնելով` թռիչքների մի մասը վերահղվել է Մոսկվայի ավիացիոն հանգույցի այլ օդային նավահանգիստներ»,- ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Համաձայն առցանց ցուցատախտակի՝ «Վնուկովոյում» հետաձգվել է 19 չվերթի ժամանումը, ինչպես նաև չորս չվերթի մեկնումը։

Երեկ՝ օգոստոսի 10-ին, սահմանափակումներ են մտցվել դեպի «Վնուկովո» չվերթների ժամանումների և մեկնումների վերաբերյալ։ Այնուհետև ՀՕՊ համակարգերի կողմից Կալուգայի շրջանի և Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի վրա երկու անօդաչու թռչող սարք է խոցվել։

Share This