Որն է թեյի ամենավտանգավոր տեսակը

Թեյը համարվում է ամենատարածված ու օգտակար ըմպելիքներից մեկը, սակայն անգամ նման օգտակար մթերքը սխալ ընտրության դեպքում կարող է վնասակար լինել։ Ինչպես նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում, թեյի ամենավնասակար տեսակը փաթեթիկներով թեյն է, որի պարունակությունը զգալի տարբերվում է տերևավոր թեյի պարունակությունից։

«Փաթեթիկների մեջ ավելացվում է թեյի մնացորդներն ու դրանից մնացած աղբը։ Խորհուրդ կտայի չչարաշահել փաթեթիկներով թեյը», – նախազգուշացրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ փաթեթիկներով թեյի սիրահարներին խորհուրդ է տրվում հրաժարվել դրանցից՝ նախապատվությունը տալով տերևավոր թեյին։ Առողջ մարդկանց օրգանիզմի վրա նման թեյի գործածությունը միայն դրական ազդեցություն կունենա՝ նվազեցնելով աթերոսկլերոզի զարգացման հավանականությունն ու հակամանրէային ազդեցություն ունենալով ստամոքսի պատերի վրա։

Share This