Մի շարք հավելյալ փաստաթղթեր են պատրաստվում․ Լավրովը՝ Բայրամովի հետ հանդիպմանը

Մենք ցանկանում ենք այսօրվա հանդիպումը օգտագործել մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը լուծելու համար, ես նկատի ունեմ Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունացումը։ Այս մասին հուլիսի 25-ին Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ժամանակ իր բացման խոսքում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։«Մենք համոզված ենք, որ դրա ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացումն է: Մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում մեր ղեկավարների կողմից քննարկման համար։

Share This