Աղբավայրի վերածված մայրաքաղաք

Մայ­րա­քա­ղա­քում աղ­բա­հա­նու­թյան ճգնա­ժամ է հա­սու­նա­նում: Վեր­ջին օ­րե­րին  ե­րե­ւան­ցի­նե­րը դժգո­հում են աղ­բա­հա­նու­թյու­նից, սոց­ցան­ցե­րում, որ­պես ա­պա­ցույց, աղ­բով լի աղ­բա­ման­նե­րի լու­սան­կար­ներ են հրա­պա­րակ­վում:  Քա­ղա­քա­ցի­նե­րը վար­չա­կան տար­բեր շրջան­նե­րում աղ­բի կու­տա­կում­նե­րի, օ­րե­րով աղ­բա­հա­նու­թյուն չի­րա­կա­նաց­նե­լու փաս­տեր են հրա­պա­րա­կում: Նշենք, որ Ե­րեւա­նում աղ­բի կու­տա­կում­նե­րը ոչ մի­այն աղ­բա­ման­նե­րում են եւ դրանց շուրջ, այլ նա­եւ փո­ղոց­նե­րում, տար­բեր սե­փա­կա­նա­տե­րե­րի տա­րա­ծք­նե­րում: Մաս­նա­վո­րա­պես, Հան­րա­պե­տու­թյան փո­ղո­ցում, Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կի հա­րեւ­ա­նու­թյամբ, որ­տեղ հատ­կա­պես մեծ է զբո­սաշր­ջիկ­նե­րի հոս­քը, առ­կա են աղ­բի կու­տա­կում­ներ: Առ­կա ի­րա­վի­ճա­կը լա­վա­գույնս նկա­րագ­րել է «Ալյանս» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Տիգ­րան Ու­րի­խա­նյա­նը՝ ընդգ­ծե­լով. «Երբ որ աղ­բը գա­լիս է իշ­խա­նու­թյան, եր­կի­րը աղ­բա­կույտ է դառ­նում: Ե­թե հի­շում եք, 2018֊ից սկսած 2 տա­րի նույն վի­ճակն էր ազ­գին սեւ ու սպի­տա­կի բա­ժա­նած կլո­ուն քա­ղա­քա­պե­տի օ­րոք»:

Ի՞նչ նպա­տակ է հե­տապն­դում՝ հա­մա­տա­րած աղ­բի մեջ Ե­րե­ւա­նը թա­ղել  հար­ցի պա­տաս­խա­նը փոր­ձել ենք ստա­նալ տար­բեր ան­հատ­նե­րից.

Ի­ԶԱ­ԲԵԼ­ԼԱ ԱԲ­ԳԱ­ՐՅԱՆ— Ե­րե­ւա­նի ա­վա­գա­նու ան­դամ

 

— Ես չեմ զար­մա­նա, ե­թե սա հա­տուկ ար­ված լի­նի, ո­րով­հե­տեւ ես մեկ ան­գամ ար­դեն հա­մոզ­վել եմ, որ ե­րե­ւան­ցի­նե­րի շա­հի եւ հար­մար­ավե­տու­թյան վրա ՔՊ-ն թքած է ու­նե­նում, երբ խոս­քը գնում է քա­ղա­քա­կան շա­հե­րի մա­սին: Օ­րի­նակ՝ ավ­տո­բուս­նե­րի սա­բո­տա­ժը, ե­րե­ւան­ցի­նե­րը մեկ տա­րի մնա­լու է­ին ա­ռանց «Ժոնգ Թոնգ» ավ­տո­բուս­նե­րի, տրանս­պոր­տա­յին կո­լապս է­ին ու­զում ա­պա­հո­վել՝ ա­պա­ցու­ցե­լու հա­մար, որ Հայկ Մա­րու­թյա­նը վատն է: Հի­մա նույ­նը կա­րող է լի­նել՝ քա­ղաքն աղ­բի մեջ թա­ղեն, որ ա­պա­ցու­ցեն, թե Մա­րու­թյա­նը աղ­բի հար­ցը չի լու­ծել: Սա շատ հա­վա­նա­կան տար­բե­րակ եմ հա­մա­րում:

ԿԱ­ՄՈ Ա­ՐԵ­ՅԱՆ— Ե­րեւ­ա­նի քա­ղա­քա­պե­տի խորհր­դա­կան

— Պատ­ճառ­նե­րը տար­բեր են, մտա­հո­գու­թյու­նը՝ մեկն է, որ այդ հիմ­նար­կում պետք է խստաց­վի տեխ­նի­կա­յի նկատ­մամբ հսկո­ղու­թյու­նը, մաս­նա­գի­տա­կան շա­հա­գործ­ման նկատ­մամբ հսկո­ղու­թյու­նը, ա­մե­նօ­րյա սպա­սար­կու­մը: Հիմ­նա­կան պատ­ճա­ռը տեխ­նի­կան է, այս պա­հին այս­քա­նը:

ՍԻԼ­ՎԱ Ա­ԴԱ­ՄՅԱՆ— բնա­պահ­պան

— Մենք պետք է հա­մա­կար­գա­յին լու­ծում տանք սրան: Մենք չպետք է խա­ռը աղ­բը տա­նենք եւ լցնենք մի տեղ, որ­տեղ տա­րի­ներ շա­րու­նակ ծխի աղ­բը հե­տո էլ հրդեհ­վի ու թու­նա­վո­րի  մեր մի­ջա­վայ­րը: Աղ­բի մա­սով մեր սկզբունք­նե­րը պետք է հիմ­նա­րար փո­խենք: Աղ­բը պետք է դառ­նա մի­ջոց՝ երկ­րի բյու­ջեն լցնե­լու: Աղ­բը պետք է վե­րամ­շակ­վի, պետք խնդի­րը հա­մա­կար­գա­յին լուծ­վի:

Z-PR սոց­հարց­ման կենտ­րո­նը Ե­րե­ւան քա­ղա­քում 100 հո­գու շրջա­նակ­նե­րում ի­րա­կա­նացրել է հար­ցում­ներ` պար­զե­լու, թե ի՞նչ են մտա­ծում մեր քա­ղա­քա­ցի­նե­րը վե­րը նշվա­ծի ուղ­ղու­թյամբ.

  1. Փո­ղո­ցից ե­կած իշ­խա­նու­թյա­նը աղ­բը ին­չու պետք է խան­գա­րի— 47%:
  2. Էս իշ­խա­նու­թյուն­նե­րը եր­կիրն են վե­րա­ծել քա­ո­սի, Ե­րե­ւանն ի՞նչ է, որ աղ­բա­վայ­րի չվե­րա­ծեն— 24%:
  3. Ա­վի­նյա­նը ու­զում է քա­րո­զար­շա­վին ըն­դա­ռաջ աղ­բի վրա ինք­նա­հաս­տատ­վել— 16%:
  4. Լավ են ա­նում, Նի­կոլ ընտ­րած ազ­գին սա էլ է քիչ— 5%:
  5. Դժվա­րա­նում եմ պա­տաս­խա­նել— 8%:
Share This