Ծնվել է Լինդսի Լոհանի առաջնեկը
Ծնվել է Լինդսի Լոհանի առաջին երեխան։ Page Six-ը հայտնում է, որ նա եւ Բադեր Շամմասը որդի են ունեցել, որին անվանել են Լուայ։ Շնորհավորում ենք զույգին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ամռանը դերասանուհին ամուսնացել էր ֆինանսիստ Բադեր Շամմասի հետ։ Դերասանուհին սոցիալական ցանցերում խոսել է ուրախալի իրադարձության մասին՝ լուսանկար հրապարակելով սիրելիի հետ եւ նրան ամուսին անվանելով։ «Ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ։ Դու գտար ինձ եւ գիտեիր, թե որքան էի ուզում հանդիպել իմ երջանկությանը: Ես ուղղակի ցնցված եմ, թե ինչպիսի ամուսին ունեմ: Դու իմ կյանքն ես եւ իմ ամեն ինչը»,- հուզիչ մակագրել է լուսանկարը Լինդսին։
