Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00-ին լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում․ Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը հավաքվելու կոչ է արել։

«Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ,

Բոլորին խնդրում եմ վաղը ժամը 09:00-ին լինել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում։

Ժողովուրդն ու երկիրը վտանգի տակ են:

Անհրաժեշտ է, որ ամբողջ ժողովուրդը կազմակերպված, պետական մակարդակով պայքարի իր իրավունքների ու ապագայի համար, պայքարի արժանապատվորեն, առանց հիստերիայի, ինչպես պետք է գործի իսկական հայը, արցախցին, հայրենասերը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Share This