Եթե անգամ մենակ լինեմ, միևնույն է վաղը կգնամ ՄԱԿ գրասենյակի մոտ ու մի փոքր մոմ կվառեմ Արցախում հացի պատճառով մահացած երեխաների լուսանկարի առաջ …Սոֆյա Հովսեփյան
Բարի գիշերից առաջ …
Եթե անգամ մենակ լինեմ, միևնույն է վաղը կգնամ ՄԱԿ գրասենյակի մոտ ու մի փոքր մոմ կվառեմ Արցախում հացի պատճառով մահացած երեխաների լուսանկարի առաջ …
Եթե այս երեխաները մահանային այլ երկրում` աշխարհի բողոքը բոլորս կլսեինք, եթե այս երեխանը սովամահ լինեին այլ երկրում ` կեղծ արժեքներով աշխարհը ոտքի կկանգներ, եթե այս երեխաները մահանային այլ երկրում ` ՄԱԿ գրասենյակը կհիշեր և կհիշացներ իր կոնվենցիաների մասին, իսկ քանի որ երեխաները ՀԱՅ են և քանի որ երեխաները ապրում են Արցախում , բոլորն անտարբեր են, բոլորը լուռ են, բոլորը լռեցին …
Մենք էլ լռե՞նք..
Վաղը` 14. 07. 2023, ժամը 16։00 ես կլինեմ ՄԱԿ֊ի գրասենյակի մոտ և կխոնարհեմ ծաղիկներ և կվառեմ մի փոքրիկ ճրագ` ի հիշատակ արցախցի փոքրիկների, որոնք զոհվեցին մի բուռ հացի բացակայության պատճառով …
Ով ցանկություն ունի թող միանա իր մեկ ծաղիկով ու իր փոքրիկ մոմով …
Ես լինելու եմ ՄԱԿ գրասենյակի մոտ։
Խնդրում եմ տարածեք …
#ԱրցախցիԵրեխաներըՎտանգվածԵն
