Նիկոլայ Բասկովը «Նատալի» երգը նվիրել է տղամարդու

Նիկոլայ Բասկովը «Նատալի» երգը նվիրել է մի տղամարդու։ Այս մասին Gazeta.ru-ին հայտնել է նրա ներկայացուցիչ Մարինա Նաումովան։ Նրա խոսքերով՝ երգը նվիրված է սովետական երգիչ եւ կոմպոզիտոր Եվգենի Մարտինովին։

«Նիկոլայն այս երգը կատարել է իր կարիերայի հենց սկզբում՝ դեռ 2000-ականներին՝ այն նվիրելով Եվգենի Մարտինովի հիշատակին։ Մարտինովի երգացանկում երգը նվիրված էր Նատալյա Գոնչարովային»,- պարզաբանեց նա։

Հարցը բարձրացվել է Պենզայի շրջանի նախկին նահանգապետի դստեր՝ Նատալյա Բոչկարեւայի մահվան մասին տեղեկությունների ֆոնին։ Մի շարք լրատվամիջոցներ գրել են, որ ժառանգորդուհին եղել է Նիկոլայ Բասկովի երկրպագուն եւ իբր շատ ժամանակ է անցկացրել նրա հետ՝ բաց չթողնելով նաեւ նրա համերգներից ոչ մեկը։

Նատալյա Բոչկարեւան մահացել է Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստիպված է եղել դուռը բացել, քանի որ տանտիրուհին կապի մեջ չի եղել։ Մահվան պաշտոնական պատճառ դեռ չկա, սակայն, ըստ նախնական տվյալների, Բոչկարեւան կարող էր մահանալ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։

Share This