Երևանում տղամարդն անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը՝ սպառնալով ցած նետվել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել պարեկները, Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և փրկարար հոգեբանը։

Մոտ 1 ժամ տևած ոստիկանների բանակցություններն արդյունք են տվել, և քաղաքացին հրաժարվել է դիմել ծայրահեղ քայլին։ Նա ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է Ոստիկանության Կենտրոնական բաժին։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։Ոստիկաններն ու քննչական բաժինը պարզում են քաղաքացու ինքնությունը։

Share This