Ջրհեղեղ Սոչիում
Սոչիի Խոստինսկի շրջանում հորդառատ անձրևները սաստիկ ջրհեղեղներ են առաջացրել։ Համացանցում կադրեր են տարածել, որոնցում երևում է, թե ինչպես է ջրի հոսքը մեքենան բաց ծով տանում։
Տեսանյութերից մեկի հեղինակն ասում է, որ «մեքենայում, հավանաբար, մարդիկ կան, քանի որ մեքենայի լուսարձակները միացված են։
Ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հորդառատ անձրևների հետեւանքով Սոչիի Խոստինսկի շրջանում Մացեստա գետը դուրս է եկել ափերից։
Քաղաքապետարանի տվյալներով ՝ վատ եղանակի պատճառով հեղեղվել են Մացեստայի շրջանի ճանապարհներն ու հարակից հատվածները։
Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին հայտարարել է լողափերը ժամանակավորապես փակելու որոշման մասին՝ մինչև եղանակի ամբողջական վերականգնումը։
Քաղաքապետարանը նաև զգուշացրել է, որ քաղաքում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացումը։
