Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում

Սոչիում այսօր  նախատեսված է Ռուսաստանի ու Հայաստանի առաջնորդներ՝ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Պուտինն այսօր գտնվում է Սոչիում, և կսկսի իր աշխատանքային օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ոչ ֆորմալ հանդիպմամբ»,-ասել է նա։

Պեսկովը նշել է, որ Վ. Պուտինն այնուհետ կուղևորվի «Սիրիուս» կենտրոն, որտեղ կհանդիպի ԱՊՀ ու  ԵԱՏՄ անդամ երկրների պաշտոնական պատվիրակությունների հետ, ովքեր մասնակցում են Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։

Սոչիում նախատեսված է նաև Պուտին-Միշուստին հանդիպում։

Share This