ՌԴ Պետերգոֆ քաղաքում կինը փրկել է խեղդվող 3-ամյա երեխային

ՌԴ Պետերգոֆ քաղաքում կինը փրկել է խեղդվող 3-ամյա երեխային, մինչ նրա հարբած ծնողները վիճաբանում էին։

Ինչպես հայտնում է 78.ru-ն՝ զույգը երեխայի հետ հանգստանում էր մոտակա գետի ափին։ Ինչ-որ պահի կոնֆլիկտ է տեղի ունեցել հարբած տղամարդու և կնոջ միջև։ Նրանք սկսել են հայհոյել ու ձեռքերով խոսել միմյանց հետ, արդյունքում երեխան անուշադրության է մատնվել և ընկել ջուրը, այդ ընթացքում սկսել է սուզվել։

Մոտակայքում գտնվող կինը երեխային հանել է ջրից։ Կնոջ խոսքով՝ երեխան վատ վիճակում էր և քաղցած։ Դրանից հետո պետերբուրգցին նրան հանձնել է ընտանիքին ու ոստիկանություն կանչել։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։

Share This