Հայտնի են MTV Movie & TV Awards-ի հաղթողների անունները
Գիշերը կայացել է MTV Movie & TV Awards մրցանակաբաշխությունը։ Տոնակատարությունը տեղի է ունեցել ձայնագրությամբ՝ կապված սցենարիստների շարունակվող գործադուլի հետ։
Անցյալ շաբաթ Դրյու Բերիմորը հրաժարական տվեց մրցանակի հաղորդավարի պաշտոնից՝ ի պաշտպանություն ակցիա անողների: Արարողության հաղթարշավը «Մեզնից մեկը» հեռուստասերիալինն էր՝ երեք մրցանակներով։ «Կատակերգության հանճարի» պատվավոր կոչումը շնորհվել է դերասանուհի Ջենիֆեր Քուլիջին («Ամերիկյան կարկանդակ», «Սպիտակ լոտոս»)։
Հիմնական հաղթողների ցանկը ներկայացնում ենք ստորեւ․
- Լավագույն ֆիլմ
«Ճիչ 6»
- Լավագույն սերիալ
«Մեզնից մեկը»
- Լավագույն դերը ֆիլմում
Թոմ Քրուզ՝ «Թոփ Գան․ Մեւերիկ»
- Լավագույն դերը հեռուստատեսությունում
Ջեննա Օրտեգա՝ «Ուենսդեյ»
- Լավագույն հերոս
Պեդրո Պասկալ՝ «Մեզնից մեկը»
- Լավագույն չարագործ
Էլիզաբեթ Օլսեն՝ «Դոկտոր Սթրենջեր․ խենթության մուլտիտիեզերքում»
- Լավագույն կատակերգական դեր
Ադամ Սենդլեր՝ «Սպանություն Փարիզում»
- Տարվա հայտնություն
Ջոզեֆ Կուինն՝ «Շատ տարօրինակ բաներ»
- Լավագույն դուետ
Պեդրո Պասկալ եւ Բելլա Ռեմսի՝ «Մեզնից մեկը»
