Հայտնի են MTV Movie & TV Awards-ի հաղթողների անունները

Գիշերը կայացել է MTV Movie & TV Awards մրցանակաբաշխությունը։ Տոնակատարությունը տեղի է ունեցել ձայնագրությամբ՝ կապված սցենարիստների շարունակվող գործադուլի հետ։

Անցյալ շաբաթ Դրյու Բերիմորը հրաժարական տվեց մրցանակի հաղորդավարի պաշտոնից՝ ի պաշտպանություն ակցիա անողների: Արարողության հաղթարշավը «Մեզնից մեկը» հեռուստասերիալինն էր՝ երեք մրցանակներով։ «Կատակերգության հանճարի» պատվավոր կոչումը շնորհվել է դերասանուհի Ջենիֆեր Քուլիջին («Ամերիկյան կարկանդակ», «Սպիտակ լոտոս»)։

Հիմնական հաղթողների ցանկը ներկայացնում ենք ստորեւ․

  • Լավագույն ֆիլմ

«Ճիչ 6»

  • Լավագույն սերիալ

«Մեզնից մեկը»

  • Լավագույն դերը ֆիլմում

Թոմ Քրուզ՝ «Թոփ Գան․ Մեւերիկ»

  • Լավագույն դերը հեռուստատեսությունում

Ջեննա Օրտեգա՝ «Ուենսդեյ»

  • Լավագույն հերոս

Պեդրո Պասկալ՝ «Մեզնից մեկը»

  • Լավագույն չարագործ

Էլիզաբեթ Օլսեն՝ «Դոկտոր Սթրենջեր․ խենթության մուլտիտիեզերքում»

  • Լավագույն կատակերգական դեր

Ադամ Սենդլեր՝ «Սպանություն Փարիզում»

  • Տարվա հայտնություն

Ջոզեֆ Կուինն՝ «Շատ տարօրինակ բաներ»

  • Լավագույն դուետ

Պեդրո Պասկալ եւ Բելլա Ռեմսի՝ «Մեզնից մեկը»

Share This