Ինչպիսի մարդ է Վլադիմիր Պուտինն ըստ Հիլարի Քլինթոնի
ԱՄՆ նախկին Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Financial Times պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը «բարդ, մեսիանական եւ ինքնասիրահարված մարդ է»։
Ըստ նրա, Պուտինը էությամբ բռնապետ է։ «Նա կարծում էր, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հաղթեր 2020-ի ընտրություններում։ Նրա համար դա ամենապարզ ճշմարտությունն էր։ Դրա համար էլ, երբ Թրամփը չհաղթեց, Պուտինը որոշեց, որ պետք է գործի անցնի»,- մանրամասնել է Քլինթոնը։ Նա նաեւ հավելել է, որ Ռուս-Ուկրաինական հակամարտությունն ամենայն հավանականությամբ ստիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին վերանայել Թայվանի առնչությամբ Պեկինի ունեցած պլանները։
