Կոռուպցիոն գործով դատապարտվել է նախկին նախագահը
Ֆրանսիայում, Փարիզի Վճռաբեկ դատարանը այդ երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատաարտել է մեկ տարվա իրական բանտարկության եւ երկու տարվա պայմանական ազատազրկման «ազդեցության վաճառքի» գործով։ Այս մասինբ հայտնում է AFP-ն։ 68-ամյա Սարկոզին, ով Ֆրանսիայի նախագահ է եղել 2007-12 թթ, բոլոր մեղադրանքները հերքում է։ Նրա փաստաբան Թյերի էրցոգն ու նախկին դատավոր Ժիլբեր Ալիբերը եւս նմանատիպ պատժաչափեր են ստացել։ BFMTV-ն մանրամասնում է, որ նախկին նախագահ Սարկոզին բանտում մեկ տարի անցկացնելու փոխարեն կարող է էլեկտրոնային բազպանով մեկ տարի մնալ տնային կալանքի տակ։ Քննությունը կարողացել է ապացուցել, որ Ֆրանսիայի նախկին նախագահն իր փաստաբանի միջոցով 2014 թվականին խոստացել է օգնել Վերաքննիչ դատարանի դատավորին՝ Մոնակոյում պաշտոն ստանալ, այն բանի դիմաց, որ ստանա տեղեկատվություն կապված իր ընտրարշավի՝ ֆրանսիական L’Oreal ընկերության կողմից իրականացված անօրինական ֆինանսավորման առնչությամբ հարուցված գործի վերաբերյալ։ Գործի քննության ընթացքում իրավապահները 2013-ի սեպտեմբերին սկսել են գաղտնալսել Ֆրանսիայի նախկին նախագահի հեռախոսազանգերը։ 14 թվականի սկզբին պարզվել է, որ Սարկոզին հեռախոսային խոսակցություններ է ունեցել իր փաստաբան Էրցոգի հետ, սակայն բջջային հեռախոսահամարը այլ անձի անունով է գրանցված եղել։ Դատարանը հաստատել է, որ նախկին նախագահ Սարկոզիի, նախկին դատավոր Ազիբերի եւ փաստաբան Էրցոգի միջեւ եղել է կոռուցիոն պայմանավորվածություն։
