Պուտինը կառավարությանը հանձնարարել է մշակել ավտոտուրիզմի հայեցակարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի կառավարությանը հանձնարարել է մշակել Ռուսաստանի Դաշնությունում ավտոմոբիլային զբոսաշրջության հայեցակարգ։ Ինչպես հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով Կրեմլի կայքին, նախարարների կաբինետը պետք է դա անի մինչև 2023 թվականի հունիսի 15-ը։

Հայեցակարգի շրջանակում առաջարկվում է Սանկտ Պետերբուրգ-Վլադիվոստոկ երթուղու երկայնքով ավտոտուրիզմի իրականացման փորձնական նախագիծ, որը ներառում է Ռոսիա (Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ) և Վոստոկ (Մոսկվա-Կազան) դաշնային մայրուղիները։

Share This