Արցախը Հայաստան է և վերջ ասողը ընդունեց, որ Արցախը Ադրբեջան և վերջ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.

«Ինչու՞ եք զարմանում, որ Փաշինյանը փաստացի ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում։

Մենք ենք դրա մեղավորը, քանի որ նա դեռ ներկայացնում է ՀՀ-ն։

Եթե շարունակեց կառավարել, Երևանը կարող է Էրիվան անվանել,Հայաստանն՝ Էրմենիստան, իսկ Արարատն էլ՝ Աղըրը դաղ։

Արցախը Հայաստան է և  վերջ ասողը ընդունեց,որ Արցախը Ադրբեջան և վերջ։

Ու այս ամենը մեր բոլորիս հնազանդ անգործության ու անկարողության պայմաններում։
Ամոթ մեզ։

Պատմությունը սա մեզ չի ներելու։

Share This