«Չելսին» լիովին համաձայնության է եկել Պոչետինոյի հետ․ նոր հարձակվող էլ ձեռք կբերեն
Չելսին» լիովին համաձայնության է եկել հաջորդ մրցաշրջանում արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի նշանակումն ավարտին հասցնելու վերաբերյալ: Այս մասին իր սոցիալական էջերում գրել ու տեսաուղերձով հայտարարել է հայտնի իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«◉ Գործարքը առաջընթաց փուլերում է ապրիլից ի վեր ու վերջապես կավարտվի առաջիկա օրերին, ինչպես որ Պոչն ընդունել է:
◉ «Թոթենհեմի» և «Պարի Սեն Ժերմենի» նախկին մարզիչը հունիսից կսկսի՝ որպես «Չելսիի» մարզիչ. Ֆրենկ Լեմպարդը կմնա ժամանակավոր գլխավոր մարզիչ մինչև մրցաշրջանի ավարտը:
◉ Պոչետինոն մարզչական շտաբ կբերի իր մարդկանց ու շուտով ակումբի հետ կքննարկի տրանսֆերային ռազմավարությունը»,- հայտնել է Ռոմանոն։
Ավելի ուշ իտալացի լրագրողը գրել է, որ ամեն դեպքում «Չելսին» ծրագրում է ամռանը նոր հարձակվող ձեռք բերել, անկախ նրանից, թե ինչ կլինի «Ինտերում» վարձավճարով հանդես եկող Ռոմելու Լուկակուի հետ․ որոշումը քննարկվել է Պոչետինոյի հետ, կհետևեն բանակցությունները լավագույն «9»-ի շուրջ։
Լուկակուի վերաբերյալ պլանները կկազմվեն հունիսին: Դեռևս բանակցություններ չեն եղել Ռոմելուի կամ «Ինտերի» հետ։
