86 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ֆերան Օլիվեյան

86 տարեկան հասակում կյանքից հեռացել է իսպանական «Բարսելոնա» ակումբի նախկին պաշտպան Ֆերան Օլիվեյան։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։

Օլիվեյան Բարսայում խաղացել է 1956-1969 թվականներին, իսկ ավելի ուշ դարձել է ակումբի խաղացողների հիմնադրամի և ասոցիացիայի տնօրեն։

«Որպես խաղացող՝ նա երիտասարդ տարիքից հիանալի պաշտպան էր և առանցքային դեր խաղաց Բարսելոնա ՖԱ-ի երիտասարդական թիմի՝ 1955/56 մրցաշրջանի առաջին դիվիզիոն անցնելու գործում»,- նշել է ակումբը:

Հետագայում նա դարձել է Իսպանիայի հավաքականի ավագը և առաջնորդել այն 1964 թվականի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին ԽՍՀՄ-ի դեմ խաղում:

Share This