Քալեբ Մաքլաֆլինը դարձել է Dior-ի գեղեցկության դեսպան

WWD -ին հայտնի է դարձել ԱՄՆ-ում Dior-ի գեղեցկության նոր դեսպանի անունը, եւ նա կրկին Z սերնդի ներկայացուցիչ է։ Նոր դեսպանը Քալեբ Մաքլաֆլինն է, որը հայտնի է «Շատ տարօրինակ բաներ» հեռուստասերիալով: Դերասանը կներկայացնի La Collection Privée բույրերի հավաքածուն։

Նորաձեւության տան հայտարարության մեջ Մաքլաֆլինի առաքելությունն այսպես է բնուագրված․ «համագործակցել ապրանքանիշի հետ՝ նշելով Dior-ի խորհրդանշական ժառանգությունն ու աջակցելով Dior Beauty-ին բույրերի կատեգորիայում»:

Dior-ը նաեւ նշել է Մաքլաֆլինի խոստումնալից երաժշտական ​​կարիերան (նա մինչ այժմ թողարկել է երկու օրիգինալ սինգլ) եւ նրա բարեգործական աշխատանքը. «Նա ստեղծել է իր սեփական շահույթ չհետապնդող Toa Foundation Inc.-ը, որն աջակցում է անձնական եւ մտավոր զարգացմանը կատարողական արվեստի եւ ֆինանսական գրագիտության միջոցով»:
Share This