Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը. Բրյունետը ելույթ կունենա 17 համարի ներքո
Մայիսի 13-ին` Երևանի ժամանակով 23:00-ին, տեղի կունենա «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը։
Հայաստանը ներկայացնող Բրյունետը ելույթ կունենա 17-րդ համարի ներքո: Եվրոպայից նրա օգտին քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված համարին։
Այս տարի առաջին անգամ քվեարկելու իրավունք ունեն նաև մրցույթին չմասնակցող երկրները. այս եղանակով քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:
