Նիկոլի քաղաքական սիրավեպերը

Պատերազմից հետո 2.5 տարի անց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը զբաղված է քաղաքական սիրավեպերով, որի արդյունքում միշտ ինչ-որ ձեռքսեղմումներ են լինում, որը տարածքային ու մարդկային կորուստներով է ավարտվում։Եթե որոշ ժամանակ առաջ Նիկոլ Փաշինյանի հանդիպումներից առաջ-հետո նկատվող սահմանային լարվածությունը պարզապես զուգադիպություն էր դիտվում, հիմա պարզ է, որ ինչ-որ բան է կուլիսներում խոստանում, իրար հետ պայմանավորվածություն են ձեռք բերում, իսկ Հայաստան վերադառնալով Նիկոլը հրաժարվում է սեփական խոստումներից։

Փոխարենը ժողովրդի ականջներին հերթական անգամ լապշայի չափաբաժին է կախում, որ իրենք անհոգնել պիտի շարունակեն գնալ խաղաղության օրակարգի վերջնական հաստատմանը, բայց դարձյալ չբացառելով, որ պայմանագրի կնքումից հետո հնարավոր է պատերազմ լինի։Գործող իշխանությունը չի կողմնորոշվում արևմտամետ է, թե ռուսամետ, փոխարենը՝փորձում է անհաջող կերպով մանևրել։Անհաջող, որովհետև Նիկոլի խաղերը գերտերություններին սկսել է դուր չգալ։Մի խոսքով՝Փաշինյանը երկիրը տանում է մի ուղղությամբ, որը կործանարար է, որը նշանակում է շիրմաքար Հայաստանի ու Արցախի ապագայի վրա։Իշխանությունը Իշխանությունը բազմիցս հայտարարել է, որ իրենք չեն շեղվելու Խաղաղության օրակարգից՝աչք փակելով անգամ խաղաղության քողի տակ թաքնված թշնամու գնդակի վրա։Արդեն երկու օր Ադրբեջանը գնդակոծում է ՀՀ սուվերեն տարածի դիրքերի վրա, իսկ իշխանությունը խիստ արդիական քննարկումներով է զբաղված, թերևս ամենակարևորներն առջևում են։

Share This