«Բավարիան» պատրաստ է ամռանը վաճառել Սադիո Մանեին
«Բավարիան» արդեն այս ամռանը պատրաստ է վաճառել սենեգալցի Սադիո Մանեին։ Ակումբի ղեկավարությունում կարծում են, որ տրանսֆերը չի արդարացրել ակնկալիքները, իսկ ֆուտբոլիստը չի կարող ընտելանալ թիմին, ինչը հաստատվել է նաեւ Լորեյ Զանեի հետ վերջերս ունեցած կոնֆլիկտով։ Բացի այդ, թիմի նոր գլխավոր մարզիչ Թմաս Տուխելը տպավորված չէ Մանեի խաղով եւ կարծում է, որ չկան պատճառներ, որպեսզի նա մնա ակումբում։ Մյունխենյան ակումբում կարծում են, որ չեն կարողանա թանկ գնով վաճառել սենեգալցի ֆուտբոլիստին, ով արդեն 31 տարեկան է։
