«Բարսելոնան» կարող է հանդիպումներ անցկացնել Եվրոպայի սահմաններից դուրս

«Բարսելոնան» կարող է հանդիպումներ անցկացնել Եվրոպայի սահմաններից դուրս
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել կամ մասնակցել Եվրոպայից դուրս գտնվող մրցաշարերի որպես հյուր, եթե ՈՒԵՖԱ-ն ակումբին հեռացնի եվրագավաթներից։ Այս մասին հայտնում է Television de Catalunya-ն։ Ակումբից հայտարարել են, որ իրենց նպատակը վնասները նվազեցնելն է, որոնք կարող են առաջանալ, եթե ակումբի հանդեպ սանկցիաներ կիրառվեն։ «Բարսայում» իհարկե վստահ են, որ ՈՒԵՖԱ-ի իրավական բազայի խախտման մասով սանկցիաներ չեն լինի, սակայն նաեւ ցանկանում են ապահովագրել իրենց, եթե ամեն դեպքում սանկցիաներ կիրառվեն։ Ընդ որում, Եվրոպայի սահմաններից դուրս անցկացվելիք ընկերական հանդիպումները լինելու են կոմերցիոն նպատակներով։ Որպես հյուր՝ արտաեվրոպական մրցաշարերի մասնակցությունը եւս պետք է լինի վճարովի։ Հիմնականում «Բարսան» ուշադրություն է դարձնում արաբական աշխարհին։

Share This