Ով է աշխարհում ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստը ըստ Forbes-ի

Պորտուգալացի հարձակվող, սաուդական «Ալ-Նասըր» ակումբում հանդես եկող Քրիշտիանու Ռոնալդուն ճանաչվել է աշխարհի ամենաթանկ վճարվող ֆուտբոլիստը, ըստ Forbes հեղինակավոր պարբերականի։ Համաձայն հրապարակման, 2022 մայիսի 1–ից – 2023 մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 136 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում փարիզյան «ՊՍԺ» ակումբում հանդես եկող արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին է։ Նրա եկամուտները նշված ժամանակահատվածում կազմել են 130 միլիոն դոլար։ Եռյակը եզրափակում է «ՊՍԺ» հարձակվող Կիլիան Մբապեն։ Նրա տարեկան եկամուտները կազմել են 120 միլիոն դոլար։

Share This