Պատրաստ եմ վերցնելու քո ցավը
Երբեմն, երբ արտասահմանյան երգիչների կատարումներն ենք լսում, դրանք կպչում ենք սրտիդ, ու սկսում ես հետաքրքրվել, թե իմաստ եւ խորհուրդ ունեն երգի տեքստերը։ Պատահում է, որ այդ պրպտումների մեջ մարդը սկսում է այդ տեքստերը ստեղծագործական մոտեցմամբ թարգմանել, ու արդյունքում ծնվում է առնվազն նոր բանաստեղծություն։ Ահա նման մի բանաստեղծություն էլ ստեղծվել է վրացի հայտնի երգիչ Դաթոյի «Մախինջի վար» երգի մոտիվներով։
Պատրաստ եմ վերցնելու քո ցավը
Ու թող որ հրեշտակներն են երկնքում նույնիսկ ասում
Թե որքան տգեղ եմ ես
Այլանդակության աստիճան անճոռնի
Եւ մերժված
Սակայն, հոգիս, պատրաստ եմ վերցնելու իմ վրա քո ցավը
Անգեղիս նվիրած քո մենա միայն մեկ ժպիտի դիմաց
Միայն թե հեռանան քո դեմքից հոգնածությունն ու տխրությունը
Եւ թախծից ազատագրվելով, որպես հպարտ արծիվ
Սավառնես դու ազատ երկնքի անհունում
Հոգիս, պատրաստ եմ վերցնելու իմ վրա քո ցավը։
Հիշողությունիցս չեն ջնջվի առհավետ
Սեւ աչքերը, ջերմ ժպիտն ու բյուրեղապակու նման սառն աչքերը
Որ աստիճանաբար սկսում են խամրել ու հեռանալ ինձանից։
Ու թող որ ես տգեղ եմ՝
Այլանդակության աստիճան անճոռնի
Եւ մերժված
Սակայն, հոգիս, պատրաստ եմ վերցնելու իմ վրա քո ցավը
Արամ Յանին
