Ամերիկացի հայտնի հեռուստահաղորդավարն ազատվել է աշխատանքից

Ամերիկացի հայտնի հեռուստամեկնաբան Տակեր Կարլսոնը դադարեցրել է իր համագործակցությունը Fox News հեռուստաընկերության հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Կարլսոնի հեռանալու պատճառների մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Հայտնի չէ նաեւ, թե Կարլսոնն ինքն է ուզել հեռանալ, թե նրան ազատել են աշխատանքից։ Հիշեցնենք, որ վերջինս ԱՄՆ Հանրապետական կուսակցության աջակողմյան թեւի ներկայացուցիչներից էր եւ հայտնի էր ամերիկյան գործող վարչակազմին ուղղված խիստ քննադատություններով։

Share This