Վարչապետի դեմ հետաքննությունն ընդլայնվել է
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կոմիսարն ընդլայնել է այդ երկրի վարչապետ Ռիշի Սունակի դեմ հետաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է բրիտանական պառլամենտի պաշտոնական կայքը։ Հիշեցնենք, որ հետաքննությունը սկսվել էր անցյալ շաբաթ՝ կոմիսար Դենիել Գրինբերգի կողմից եւ կապված էր այն բաժնետոմսերի հետ, որոնց տիրապետում է վարչապետի կինը՝ Աքշատա Մուրթին Koru Kids գործակալությունում, որը ապահովվում է բյուջեով։ Հետաքննությունը իրականացվում է օրենսդիր մարմնի անդամի համար նախատեսված վարքականոնային օրենսդրության խախտման երկու դրվագով, որոնք կապ ունեն նրա եւ նրա տիկնոջ կողմից ներկայացված ֆինանսական հայտարարագրերի հետ։
