«Տոտենհեմը» հրաժարվել է Ստելնիի ծառայություններից
Այն բանից հետո, երբ «Տոտենհեմը» ջախջախիչ պարտություն կրեց «Նյուքասլից», ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժարվել գլխավոր մարզիչ Քրիստիան Ստելինիի ծառայությունից։ Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության շրջանակներում «Տոտենհեմը» պարտվել էր «Նյուքասլին» 1։6 հաշվով։ Ընդ որում, հինգ գոլը բաց էին թողել հանդիպման առաջին քսան րոպեների ընթացքում։ «Տոտենհեմին» ժամանակավորապես կմարզի Ռայան Մեյսոնը։
