Ողբամ մեռելոց, կոչեմ ապրողաց
Ապրիլի 24-ն ինձ համար, որպես մարդու, որպես Ցեղասպանություն վերապրածի շառավիղի, ում գերդաստանի առնվազն 80-90 տոկոսը կոտորվել է Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունում, Հայոց Ցեղասպանությունը նախ եւ առաջ սեփական գերդաստանի ողբերգությունն է, սեփական սրբադասված նախնիների համար մոմ վառելու եւ ներկայիս խառը ժամանակներում նրանց պահպանությունը նաեւ հայցելու օր։ Ու թող օրհնությամբ լինի հիշատակը անմեղ նահատակների, որ կոտորվեցին Հայոց Ցեղասպանության դժնդակ օրերին։Յիշատակն արդարոց
Օրհնութեամբ եղիցի։
