Գաղտնալսել են ՄԱԿ Գլխավոր քարտուղարին
ՄԱԿ-ը պաշտոնապես մտահոգություն է փոխանցել Միացյալ Նահանգներին՝ կապված այն հաղորդւոմների հետ, որ գաղտնալսել են ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին։ Այս մասին հայտարարել է Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ «Մենք պաշտոնապես դիմել ենք ընդունող կողմից, հայտնելով մեր անհանգստությունն ու մտահոգությունը, կապված վերջերս հայտնված հաղորդումների հետ, որ Գլխավոր քարտուղարի եւ ՄԱԿ այլ բարձրաստիճան ներկայացուցիչների խոսակցությունները գաղտնապսվել են ամերիկյան իշխանությունների կողմից»,- ասել է մասնավորապես Դյուժարիկը։ Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ում հասկացրել են, որ նման գործողություններն անհամատեղելի են ՄԱԿ առնչությամբ ստանձնած ԱՄՆ հանձնառությունների հետ, որոնք ամրագրված են ՄԱԿ Կանոնադրությամբ եւ Իմունիտետների եւ արտոնությունների Կոնվենցիայով։
