Պետական դավաճանության համար կդատապարտեն ցմահ բանտարկության
Ռուսաստանի Պետական Դուման երրորդ ընթերցմամբ ընդունել է օրենք, որը նախատեսում է պետական դավաճանության համար դատապարտել ցմահ բանտարկության։ Համապատասխան փոփոխությունները կատարվել են ՌԴ ՔՕ 275-րդ հոդվածում, որը կրում է «Պետական դավաճանություն» խորագիրը։ Մասնավորապես, ցմահ բանտարկությամբ կպատժի լրտեսությունը, օտարերկրացիներին այնպիսի տեղեկությունների փոխանցումը, որոնք հանդիսանում են պետական գաղտնիք, թշնամու կողմն անցնելը, կամ թշնամու գործունեությանն աջակցելը, որն ուղղված է ՌԴ դեմ։ Միաժամանակ նաեւ խստացվում են դիվերսիաների, ահաբեկչական գործունեության համար նախատեսված պատիժները, ինչպես նաեւ խստացվում է պատիժը այնպիսի միջազգային կազմակերպությունների որոշումներին աջակցումը, որոնց Ռուսաստանը չի մասնակցում։
