Գործող նախագահը կառաջադրվի պաշտոնավարման երկրորդ ժամկետի համար
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը ասել է, որ մտադիր է առաջադրել իր թեկնածությունը 2024 թվականի նախագահական ընտրություններին, սակայն դեռ պատրաստ չէ պաշտոնապես հայտարարել այդ մասին։ «Այո, ես մտադիր եմ վերընտրվել, սակայն մենք դեռ պատրաստ չենք այդ մասին հայտարարել»,- ասել է նախագահ Բայդենը՝ NBC-ի եթերում։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հաջորդ տարվա նոյեմբերին։
http://Ambion-news.am
