Ավիավթար ԱՄՆ-ում․ կան զոհեր
ԱՄՆ Ռազմաօդային ուժերին պատկանող երկու ռազմական նշանակության ուղղաթիռ են բախվել Քենթուկի նահանգի Ֆորտ-Քեմփբելի ռազմական բազայում՝ ուսումնավարժական թռիչքի ժամանակ։ Ուղղաթիռները եղել են HH60 Black Hawk տեսակի։ Հաղորդվում է ինը զոհի մասին։ Սկսվել է հետաքննություն՝ դեպքի բոլոր մանրամասներն ու հանգամանքները պարզելու համար։
